Լրահոս

11.05.2012 14:18


Ծովահենները գրավել են հունական նավթի լցանավը

Ծովահենները գրավել են հունական նավթի լցանավը

Սոմալիի ծովահենները գրավել են Լիբերիայի դրոշի տակ նավարկող հունական «Սմիրնի» նավթի լցանավը։ «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ լցանավը դուրս էր եկել Թուրքիայից, սակայն նավի հետագա ուղին հայտնի չէ։ Հայտնի չեն նաև լցանավի անձնակազմի անունները և ազգությունը։

Նավի օպերատոր ընկերության՝ «Dynacom Tankers Management Ltd»–ի ներկայացուցիչները հայտնել են, որ 135 հազ տոննա նավթ տեղափոխող լցանավը գրավվել է Արաբական ծովում մայիսի 10–ին։

Ծովահենները դեռ չեն կապնվել լցանավի սեփականատերերի հետ, սակայն հայտնի է, որ նման դեպքերում իրենք սովորաբար փրկագին են պահանջում ավարի համար։

Ծովահենների դեմ պայքարի համար Ադենի ծոցում տեղակայվել է միջազգային ռազմածովային զորախումբ։ Ռազմական նավերը նպաստել են տարածաշրջանում լարվածության պակասեցմանը, սակայն միայն 2011–ին ծովահենների գործողություններից վնասը կազմել է 7 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը